Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը կատակել է գերմանացի լրագրողուհու հետ Մեքսիկայի հետ խաղից հետո
ՍՊՈՐՏՌուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կատակել է գերմանացի լրագրողուհու հետ «ARD» հեռուստաալիքի եթերում` Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի` Մեքսիկայի հետ անցկացրած խաղից հետո:
Հիշեցնենք ` Ռուսաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց և լքեց մրցաշարը:
Լրագրողուհին մարզչին հարց է ուղղել այն մասին, թե արդյոք վերջինս ճնշում չի՞ զգում կապված թիմի անհաջող ելույթների հետ, ինչին ի պատասխան Չերչեսովն ասել է.
«Դուք զարկերակայի՞ն ճնշման մասին եք խոսում: Երբ աղջիկը կանգնած է այսպիսի տղամարդկանց կողքին, ճնշումը կարող է բարձրանալ»:
Նշենք` հարցազրույցի ընթացքում Չերչեսովի կողքին կանգնած է եղել Մոսկվայի «Դինամոյի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Քևին Կուրանյին:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



