Տափերական գյուղի մանկապարտեզում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մանկապարտեզից լսվել է պայթյունի ձայն, որին հաջորդել է հրդեհը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:16-ին:
Այրվել է Տափերական գյուղի Իսակովի փողոց թիվ 2 հասցեում գտնվող մանկապարտեզի նախասրահի մուտքը՝ մոտ 50 քմ, միջնապատը (5 քմ) եւ 2 փայտե դուռ։
Տուժածներ չկան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



