Սաակաշվիլին Պորոշենկոյից 50 եվրո է պահանջում իր շապիկը փչացնելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջակիցները մարդ են վարձել իր վրա «զելյոնկա» լցնելու համար:
Ինչպես նշում է kp.ru-ն, Սաակաշվիլու խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Վինիցկի շրջանում, որտեղ ինքը ելույթ էր ունենում շրջանավարտների առջև:
Նախկին նահանգապետի պնդմամբ՝ հարձակվողը խոստովանել է, որ Պորոշենկոյի աջակիցները իրեն 200 գրիվեն են վճարել՝ Սաակաշվիլու վրա «զելյոնկա» լցնելու համար:
«Պյո՛տր Ալեքսեևիչ, կա՛մ վերջ տվեք այս մանկապարտեզին, կա՛մ էլ փոխհատուցեք իմ Lacoste շապիկի գումարը: Հայցի գինը 50 եվրո է»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սաակաշվիլին՝ մանրամասնելով, որ շապիկը գնել էր Ամստերդամի օդանավակայանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



