Ռեալը հրաժարվել է Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու մտքից
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» հրաժարվել է պայմանագիր կնքել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ,- տեղեկացնում է «Don Balon»-ը:
Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան «սերուցքայինների» ղեկավարությանն առաջարկել է իր հաճախորդի հետ կնքել կարճաժամկետ պայմանագիր, սակայն արդյունքում մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է հարձակվողին ձեռք բերելու մտքից:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը՝ ապաքինվելով ծնկի ծանր վնասվածքից, ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան ակումբները, սակայն անձամբ Զլատանը կողմ է կարիերան Եվրոպայում շարունակելուն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



