Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մինչ այս շատ համարձակ հայտարարությամբ էի հանդես եկել, որ հեռուստադիտողը ինձ բաց տեսարանում չի տեսնի». Մերի Հակոբյան

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

BlogNews.am-ն արդեն պատմել է «Դեպի Վայրէջք» հոգեբանական դրամայի սյուժեի մասին, որը Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է հունիսի 26-ին: 25 մասից բաղկացած հեռուստանովելում իր մասնակցությունը ունի դերասանուհի Մերի Հակոբյանը, ով BlogNews.am–ի հետ զրույցում պատմել է իր` մարմնավորած կերպարի` Սոնայի, ինչպես նաև Ալեքսանդր Բաբասյանի հետ խաղացած բաց տեսարանների մասին:  

«Խաղում եմ մի աղջկա կերպար, ով կորցնում է իր սերը: Նա այն տեսակն է, ով չի կարողանում հավատալ ամեն մեկին, բայց իր ճանապարհին հանդիպում է մեկին ում իսկապես սկսում է սիրել և այդտեղիս սկսվում է խառնաշփոթը: Նա հանդիպում է մի մարդու, ով սկսում է իր կյանքը փոխել»,-պատմում է Մերին:

Ըստ հեռուստանովելի սյուժեի, այն տղամարդուն ում սիրահարվում է Մերին, պարզվում է ժամանակին թրաֆիքինգի է ենթարկել իր քրոջը.«Ամբողջ ֆիլմը մաքուր սիրո վրա է հիմնած, այսինքն, երբ մեկին սիրում ես շատ բան չես տեսնում, բայց երբ իմանում ես` հրեշ է, դու արդեն չես կարողանում նրան թողնել, քանի որ նա քո ներսում է»:

Դերասանուհին նշում է, որ միշտ ցանկացել է խաղալ բարդ, հոգեբանական կերպարում, որովհետև մինչ այս խաղացած կերպարներում չի կարողացել լիարժեք ցույց տալ իր դերասանական ամբողջ ձիրքը. «Կարծում եմ` այս նախագծում հեռուստադիտողը ինձ այլ տեսակով կտեսնի: Մեր հայկական կինոարտադրության մեջ կան սիրված, պրոֆեսիոնալ, պահանջված դերասաններ, կարծում եմ` եթե ես մինչև այս սիրվել եմ որպես կերպար, ապա այս նախագծից հետո կսիրվեմ որպես դերասան: Եղել են իհարկե շատ նախագծեր, որտեղ ես ռեժիսորներին ապացույցել եմ, որ իմ մասնակցությամբ տեսարանը կկարողանամ լիարժեք ներկայացնեմ, բայց այս նախագծում այնքան շատ են պատասխանատու դրվագները, որտեղ եթե դու թերանաս քեզ չեն հավատա»,-անկեղծանում է դերասանուհին:   

«Դեպի Վայրէջք» հեռուստանովելում Մերին առաջին անգամ խաղում է Ալեքսանդր Բաբասյանի հետ, ում մասին նշում է, որ շատ պրոֆեսիոնալ դերասաններից ավելի լուրջ է մոտենում իր աշխատանքին: Ի դեպ ֆիլմում զույգը նկարահանվել է համբույրի և անկողնային տեսարաններում:  «Պետք է ասեմ, որ մինչ այս շատ համարձակ հայտարարություններով էի հանդես եկել, որ հեռուստադիտողը ինձ բաց տեսարաններում չի տեսնի, բայց քանի որ  չգիտենք մեր վաղվա օրը, թե ում հետ կաշխատենք և ինչ կանենք հանուն մեր մասնագիտության, լինում են նաև պահեր, որ դու հետ ես կանգնում քո որոշումներից: Ես շնորհակալ եմ Ելենային, որ հետաքրքիր լուծում առաջարկեց բաց տեսարանին: Չեմ կարող ասել, որ տեսարանը շատ բաց էր, բայց ամեն դեպքում ինձ համար սա բաց տեսարան էր: Ես միշտ մտածել եմ, որ դերասանը չպետք է գնա նման քայլերի, որպեսզի սիրվի, քննարկվի, բայց ես պարզապես չէի կարող խուսափել այս տեսարանից»:  

«Երբ ունեցա Ելենայից այս առաջարկը, սա իմ կարիերայի այն պահն էր, որ ես պետք է ներկայանաի լիարժեք: Ասեմ, որ այս նախագծում եղել են տեսարաններ, երբ ես պարզապես աղաչել եմ Ելենային կրկին նկարահանել, որովհետև ես հասկացել եմ որ կարող էի մի փոքր այլ անել: Իհարկե հիմա էլ եմ մտածում, որ կարող էի ավելին անել»:

Վերջին շրջանում դերասանուհու մոտ բուռն ստեղծագործական փուլ էր, այս ամենից հետո որոշել մի քիչ հանգստանալ. «Ես սիրում եմ ինչ-որ բանից ոգեշնչվել, հիմա  չունեմ դրա հնարավորությունը: Չեմ կարողանում այն ֆիլմերը որոնք դուրս են գալիս, որոնց մասին իմ միջավայրը խոսում է նայել , կամ չեմ հասցնում մասնագիտական գրքերը կարդալ, իսկ մասնագիտական առումով պետք է միշտ աշխատել, իսկ երբ դրա ժամանակը չեմ ունենում փակվում եմ»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

 
 
 
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները