Պոգբա. Կհասկանամ, եթե Գրիզմանը որոշի տեղափոխվել Մանչեսթեր Սիթի
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ կհասկանա, եթե Ֆրանսիայի հավաքականի և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ապագայում որոշի տեղափոխվել «կարմիր սատանաների» սկզբունքային մրցակցի` «Մանչեսթեր Սիթիի» կազմ:
Պոգբային և Գրիզմանին վաղուց կապում են ընկերական ջերմ հարաբերությունները.
«Գրիզմանին ես միայն երջանկություն եմ մաղթում: Եթե նա մնա «Աթլետիկոյում» կամ որոշի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ես դա կհասկանամ: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Պոգբայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Հիշեցնենք` վերջերս ֆրանսիացի ֆուտբոլիստը երկարաձգել է «Աթլետիկոյի» հետ պայմանագիրը մինչև 2022 թվականը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



