ՆԱՍԱ-ն ցուցադրել է Յուպիտերի «մարգարիտների թելը» (լուսանկար)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) լուսանկար է հրապարակել, որում կարելի է տեսնել Յուպիտեր մոլորակի փոթորիկների մուգ և բաց գծերը. լուսանկարի վերևի մասում գտնվող երեք բաց ձվաձև փոթորիկները հայտնի են որպես «մարգարիտների թել»:
Հայտնի է, որ յուրաքանչյուր փոթորիկ լայն է Երկիր մոլորակից և պտտվում է մի քանի հարյուր կմ/ժամ արագությամբ: Ավելի բաց հատվածներում գազը բարձրանում է վերև, իսկ ցածր հատվածներում՝ իջնում ներքև:
Գործակալության պաշտոնական կայքում ասվում է, որ լուսանկարն արվել է «Յունոնա» տիեզերական ապարատի միջոցով՝ Յուպիտերի մակերևույթից 33,4 հազար կմ հեռավորության վրա:

1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



