Օձեր են հայտնաբերվել ավտոտնակում և կաթսայատանը. նրանցից մեկը 1,2 մետր է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 25-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) եւ տեղափոխել անվտանգ տարածք:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



