Շիրակի մարզում ԳԱԶ 5312-ը կողաշրջվել է ու հայտնվել դաշտում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, 56-ամյա Ռուբեն Պետրոսյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 19 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենայով Քարաբերդ –Ձիթհանքով ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռ. Պետրոսյանը, ուղևորներ, Ցամաքասար գյուղի բնակիչ, 21-ամյա Գարիկ Պետրոսյանը , Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ, 64-ամյա Ժորա Մխիթարյանը և նույն մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Երվանդ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



