ՖԻՖԱ-ն կասկածում է, որ ՌԴ հավաքականի ֆուտբոլիստները դոպինգ են ընդունել ԱԱ 2014-ի ժամանակ
ՍՊՈՐՏՖուտբոլային միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) հետաքննություն է վարում Ռուսաստանի հավաքանի նկատմամբ` կապված 2014-ի Աշխարհի առաջնության ժամանակ հավաքականի խաղացողների կողմից դոպինգի կիրառման հետ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` վկայակոչելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչին, կասկածի տակ են հայտնվել Բրազիլիայում հանդես եկած ՌԴ ազգային հավաքականի բոլոր 23 անդամները և 11 այլ խաղացող:
Աղբյուրի տվյալներով` ՖԻՖԱ-ն հետաքննում է, թե արդյոք Ռուսաստանի հավաքականը «եղել է պետության կողմից աջակություն ստացող դոպինգային ծրագրի մի մասը»:
Հակադոպինգային մարմինները ռուս ֆուտբոլիստներով հետաքրքրվել են մեզի տարբեր նմուշների բուժզննման ոչ հստակ արդյունքների պատճառով, որոնցում տեստոստերոնի բարձր մակարդակ է հայտնաբերվել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



