Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտը ավելի շատ հոգեբանություն է. Արամ Ավագյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բռնցքամարտի հայկական դպրոցը եղել և մնում է լավագույններից մեկը: Լինելով հենակետային մարզաձևերից մեկը, հայ բռնցքամարտիկները միշտ էլ մրցունակ են եղել միջազգային ասպարեզներում: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներից մեկն է, ով վերջնականապես թողեց սիրողական բռնցքամարտը և տեղափոխվեց պրոֆեսիոնալ ռինգ: Ավագյանն արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայ բռնցքամարտիկը խոսքեց իր` պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու, ունեցած մենամարտերի, առաջիկա պլանների և բռնցքամարտի «էության» մասին:

- Արամ, կպատմեք, թե ինչպե՞ս և եր՞բ եք սկսել մարզվել բռնցքամարտով:

- Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել10 տարեկանից: Ֆիզիկապես շատ թույլ երեխա էի և բռնցքամարտով զբաղվելու հիմնական շարժառիթը ինքնապաշտպանվելն էր, ինչպես նաև սպորտային դաստիարակություն ստանալը: Հայրս էլ նախկինում բռնցքամարտիկ է եղել: Ի սկզբանե չէի սիրում բռնցքամարտը: Երեք ամիս էլ չէր անցել, երբ ցանկություն ունեի դուրս գալ: Շատ լավ հիշում եմ, դեռ 8 ամիս էր, ինչ մարզվում էի, մեծ փորձ չունեի և առաջին մրցաշարում հաղթեցի: Եվ հենց դրանից էլ սկսվեց մարզաձևի նկատմամբ սերը և հետաքրքրությունը:

- Ինչպիսի՞ն էր ընտանիքի անդամների արձագանքը:

- Բնական կլիներ, որ մայրս դեմ լիներ, սակայն կցանկանայի նշել, որ մայրս է ինձ տարել մարզումների: Միայն արդեն 14 տարեկանից հետո չէի ցանկանում, որ գան. շատ ծանր էին տանում մենամարտի ամեն դրվագ:

- Հիմա վերջնակապես թողեցիք սիրողական բռնցքամարտը և անցաք պրոֆեսիոնալի: Ինչո՞ւ այս որոշումը կայացրեցիք:

- Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերից հետո ես հասկացա, որ սիրողական բռնցքամարտում ինձ պահող ոչինչ չունեմ: Իմ նպատակն Օլիմպիական խաղերն էին, ես բոլոր շանսերն ունեին մեդալ նվաճելու համար: Չեմ ասում, որ այնտեղ որևէ մեկը բարձր էր կամ ցածր: Պատրաստ էի բոլորի հետ ճակատ ճակատի տալու: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Կարծում եմ 25 տարեկանն այն տարիքն է, որ սիրողական ռինգում փորձ հավաքած տեղափոխվես պրոֆեսիոնալ ռինգ:

- Այդ դեպքում ի՞նչ է պետք ձեզ նպատակին հասնելու համար:

- Իհարկե աշխատասիրություն: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր հաջողության մեջ 1 տոկոս մարդու տաղանդն է, իսկ 99 տոկոս աշխատասիրությունը: 

- Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն թույլատրում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները ևս մասնակցեն Օլիմպիական խաղերին: Ամեն դեպքում գուցե կտեսնե՞նք քեզ Տոկիո-2020-ին:

- Հիմա կենտրոնացած եմ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վրա: Իմ նպատակը պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է: Գուցե 2019 կամ 2020 թվականին որոշում կայացնեմ վերադառնալ և օլիմպիական վարկանիշ նվաճեմ: Եվ ինչու ոչ, իրականություն դարձնեմ օլիմպիական երազանքս:

- Արամ, օրեր առաջ հերթական մենամարտն անցկացրեցիք պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ կասեք մրցակցի մասին:

- Հակառակորդս երիտասարդ բռնցքամարտիկ էր, բայց շատ, շատ համառն էր: Մի պահ տպավորություն ունեի, որ կարող եմ շուտ վերջացնել մենամարտս, սակայն նա մնաց ոտքերի վրա: Ես մեկ խնդիր ունեի այս մենամարտի համար՝ ռինգում 8 ռաունդ անցկացնելն էր, 8 ռաունդ զգալը, ինչը ես շատ լավ արեցի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դու ունես շատ ժամանակ մենամարտի ելքի վրա ազդելու համար: Սիրողական բռնցքամարտում միայն 3 ռաունդում պետք է օգտագործես քո ամբողջ «արսենալը», ի հակառակ դրան պրոֆեսիոնալ ռինգում պետք է գտնես հարմար պահը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի շատ հոգեբանություն է: Քեզ սթափ միտք և սառը դատողություն է պետք ռինգում:

- Երբ ռինգում եք, հիշո՞ւմ եք մրցակցի թույլ կողմերը, թե հույսը դնում եք ձեր առավելությունների վրա:    

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մինչ մենամարտի մեկնելը մի լավ ուսումնասիրում ես մրցակցին: Մարզումների ընթացքում աշխատում ես այն ուղղությամբ, որոնք օգտագործելու ես իր դեմ: Բայց երբեմն լինում է այնպես, որ ռինգում ես սկսում նրա թույլ կողմերը բացահայտել, որոնք մինչ այդ անհայտ էին:

- Ի՞նչ կամ ո՞ւմ եք լսում միայն ռինգում, մենամարտի ժամանակ:

- Վերջին մենամարտիս ժամանակ, որը 8 ռաունդից էր բաղկացած, լսում էի թե հանդիսատեսին, թե իմ մարզչին: Կարծում եմ, դա խոսում է այն մասին, որ դու հոգեբանորեն կայուն ես: Բայց բացի քո անկյունից, ոչ մեկի պետք չէ լսել:

- Արամ, եթե չլիներ բռնցքամարտը, ի՞նչ այլ մասնագիտություն կընտրեիք:

- Կարծում եմ ֆուտբոլիստ կդառնայի: Քանի որ ինչ ինքս ինձ հիշում եմ, բակում ֆուտբոլ էի խաղում: Շրջապատում հաճախ էին հարցնում՝ արդյո՞ք ֆուտբոլիստ չեմ: Բայց միշտ ասում էի` ոչ: Կարծում եմ, որ ֆուտբոլով կզբաղվեի, բայց ոչ մեր երկրում: Որքան էլ ցանկությունը մեծ լինի, մեր երկրում ֆուտբոլը այդքան էլ զարգացած չէ: Իհարկե, մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Կձգտեի մարզվել Իսպանիայում, և ինչու ոչ խաղալ «Ռեալ»-ում` իմ սիրելի ակումբում:

- Սովորաբար մասնագիտություն ընտրելիս ունենք սիրելի կողմեր, բայց ինչը չեք սիրում բռնցքամարտում:

- Չէի ցանկանալ ասել, թե ինչը դուր չի գալիս: Բայց սպորտի մեջ ամենաշատը չեմ սիրում ֆիզիկական ծանրաբեռնված աշխատանքը: Սակայն ամեն առավոտ վազում և երեկոյան հենց այդ ֆիզիկական աշխատանքն եմ տանում:

 - Արամ, հիմա մի քանի բլից հարցեր: Սուրճ, թե՞ թեյ:

- Սուրճ: Մրցումներին ժամանակ շատ եմ օգտագործում:

- Թոմը, թե՞ Ջերին:

- Թոմը:

- Ֆուտբոլ, թե՞ թենիս:

- Ֆուտբոլ:

- Մարադոնա, թե՞ Պելե:

- Ռոնալդո (բրազիլացին):

- Սև, թե՞ սպիտակ:

- Երկուսն էլ:

- Շնորհակալություն, հաճելի զրույցի համար:

 

Վարվառա Հայրապետյան

Վրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք