Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տեսագրումը մեծ խթան կարող է հանդիսանալ խոշտանգումների դեմ պայքարում. ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գլխավոր դատախազությունը  կարևոր է համարում քննչական գործողությունների ժամանակ տեսագրում իրականացնելը, քանի որ այն կարող է կանխարգելել խոշտանգումները և բավարար ապացույց հանդիսանալ հետագա քննչական գործողությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը: Նրա խոսքով` հունիսի 23-ին ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստին հրավիրվել էին նաև քննչական մարմինները, որտեղ նրանց առաջարկվել է  տեսագրումը առավել հաճախ օգտագործել պրակտիկայում:

«ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հանձնարարականում շատ կարևոր շեշտադրում է արված` խոշտանգումները կանխարգելելու և դրանց վերաբերյալ գործերով պատշաճ ապացույցներ ձեռք բերելու համար կասկածյալների, մեղադրյալների մասնակցությամբ կատարվող դատավարական, քննչական գործողությունները պետք է տեսագրել: Բացի այդ, ՄԱԿ-ն  առաջարկել է օրենսդրական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել,  որպեսզի արգելանքի տակ պահվող վայրերը, քննչական գործողությունների սենյակները ևս զինվեն տեսագրվող սարքերով: Սա կարևոր խնդիր է, որը պետք է հրատապ լուծում ստանա»,-  ասաց Բիշարյանը:

Նրա խոսքով` ՀՀ դատախազությունը չունի օրենսդրական և ֆինանսական լիազորություններ, ուստի ընդլայնված նիստի ժամանակ քննչական մարմինների ղեկավարներին առաջարկվել է լուծում:

«Հայեցողական կարգով քննիչին այդ իրավունքը վերապահվում է` հարցաքննությունը և այլ քննչական գործողությունը տեսագրել: Մենք առաջարկել ենք, որպեսզի քննչական մարմինների ղեկավարները հատուկ ուշադրություն դարձնեն այս հանգամանքին և առավել հաճախ քննչական պրակտիկայում կիրառեն քննչական գործողությունների տեսագրող սարքեր, հատկապես, քննչական գործողությունների կատարման, ինչպես նաև կասկածյալի հարցաքննության ընթացքում»,- ասաց Բիշարյանը:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիմնականում խոշտանգման մասին հաղորդումները տալիս են այն անձինք, ովքեր քննության որևէ փուլում խոստովանական ցուցմունք են տվել և հետագայում, փորձելով վիճարկել իրենց խոստովանական ցուցմունքը, ներկայացնում են հաղորդում, որտեղ մատնանշում են, որ, իբր, խոստովանական ցուցմունքը տվել են խոշտանգման ազդեցության տակ, ուստի տեսագրումը անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու և ապացույցներ ունենալու համար:

Բիշարյանը հավելեց, որ կոլեգիայի ընդլայնված նիստում հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի վճիռներում արձանագրված խախտումներին, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառմանը:

Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլին