Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական շոու բիզնեսի 5 ներկայացուցիչներ, որոնք կարողանում են երաժշտական ոճ ու ճաշակ ձևավորել

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

Երաժշտական ճաշակ հասկացությունը ներքին ընկալման հարց է: Եթե հարցնես հայ երգիչ-երգչուհիներին, թե ինչու են նրանք հիմնականում անորակ, ռաբիս ու ցածրարժեք երաժշտություն ներկայացնում, կպատասխանեն՝ դա է պահանջում լսարանը: Սակայն հայ երաժշտարվեստում, այնուամենայնիվ, կան երգիչ-երգչուհիներ, ովքեր սկզբունքային են իրենց աշխատանքի մեջ: Այսօր կներկայացնեմ այն հայ երգիչ-երգչուհիներին, որոնց աշխատանքը միշտ բարձր նշաձող է թելադրում, միշտ ճաշակով է, ու որ ամենակարևորն է, նրանք գրագետ երաժշտություն են մատուցում:

Սիրուշո

Այս երգչուհու երաժշտական կարիերան սկսվել է շատ վաղ: Սիրուշոն դեռ պատանեկության տարիներին էր աչքի ընկնում իր ինդիվիդուալությամբ: Տեսնելով, որ իր տարիքին համապատասխան հայկական ժամանակակից երաժշտություն չկա, երգչուհին ինքը գրեց հայկական երևի թե առաջին R&B ոճի մեջ երգը՝ «Ես սիրում եմ միայն քեզ»: Տարիներն են անցնում, սակայն երգչուհին չի դադարում լսարանին մատուցել ճիշտ երաժշտություն, իսկ վերջին շրջանում էլ նա դա անում է հայկականության և ազգային ոճի ու ոգու ընդգծված շեշտադրումներով:

Արամն MP3

Արամն իր ստեղծագործական ուղու մեկնարկին գրեթե չէր ակցենտավորում իր երաժշտական տաղանդը: Արամին լայն լսարանը ճանաչեց հումորային «32 ատամ» նախագծից: Սակայն այն, որ Արամն ունի հզոր ու ճկուն ձայն, պարզ դարձավ նրա նմանակումներից: Եվ ահա նախագծից հետո Արամը լուրջ զբաղվեց երաժշտությամբ: Մեկը մյուսի հետևից թողարկված հիթերը պատճառ դարձան, որ նա ճանաչվի լավագույնն ու Հայաստանը ներկայացնի «Եվրատեսիրում»: Այսօր էլ Արամն MP3-ը չի դադարում ջանասիրաբար աշխատել ու թողարկել նոր հիթեր, որոնք միշտ պոզիտիվ են, երաժշտական առումով՝ գրագետ և, իհարկե, ճաշակով:

Իվետա Մուկուչյան

Իվետան հայկական երգարվեստում հայտնվեց երաժշտական հեռուստանախագծերից մեկի շնորհիվ: Սկզբնական շրջանում երգչուհին չուներ սեփական երգացանկ և երգում էր հայկական և միջազգային տարբեր հայտնի երգեր: Ժամանակի ընթացքում երգչուհու երգացանկը համալրվեց, և այսօրվա դրությամբ Իվետային, միանշանակ, կարող ենք համարել հայկական երգարվեստի ճաշակով ու մոդեռն երաժշտություն մատուցող երգչուհիներից մեկը:

Գարիկ Պապոյան

Գարիկ Պապոյանը ևս հայտնի դարձավ «32 ատամ» նախագծից: Այն, որ Գարիկը փայլուն երաժիշտ է, գիտենք նրա պատրաստած քավրներից, սակայն, բացի երաժշտական ձևավորումներից, Գարիկը նաև երգահան է: Ներկա պահին Գարիկը ստեղծագործական նոր փուլի մեջ է: Սոնա Ռուբենյանի հետ նա երկրորդ կյանք է տալիս հայկական ժողովրդական և էստրադային երգերին, և միանշանակ կարելի է ասել, որ դա նրանց մոտ ստացվում է գերազանց:

Արտեմ Վալտեր

Արտեմը նախորդ թվարկվածների համեմատ շատ ավելի նոր դեմք  է մեր շոու բիզնեսում, սակայն այս երկու-երեք տարին էլ արդեն բավական է, որ նրա ստեղծագործական գործունեությանը գնահատական տրվի: Ռիթմիկ, ակումբային, մոդեռն երաժշտություն ստեղծող Արտեմի հիթերը շատ արագ են տարածվում, սիրվում, ճանաչվում ու հիշվում: Երիտասարդ երաժիշտը ստեղծագործում է, ինչպես ինքն է ասում, իր տրամադրության թելադրանքով։ Երևի հենց դրա մեջ է այն գաղտնիքը, թե ինչու են Արտեմի երգերն ունկնդրին այդքան հարազատ թվում:

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին