Բեյոնսեի և Ջեյ Զիի երեխաները բժիշկների հսկողության ներքո են
ԼԱՅՖՀունիսի 12-ին Բեյոնսեն լույս աշխարհ բերեց իր երկվորյակներին, ինչի մասին, իհարկե, հայտնի դարձավ շուրջ մեկ շաբաթ անց: Ըստ լուրերի՝ երեխաներին ծնողների անուններով են կոչել, սակայն այս լուրը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել: Ասում են՝ տղային կոչել են Շոն (Ջեյ Զիի իսկական անունը՝ Շոն Քարթեր), իսկ աղջկան՝ Բեյա (Բեյոնսեի կարճ տարբերակը):

USA Today-ի հաղորդմամբ՝ նորածիններն առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Բանն այն է, որ երեխաների մոտ դեղնախտ են հայտնաբերել: Փոքրիկները բժիշկների հսկողության ներքո են. հատուկ հիվանդասենյակում նրանք ուլտրամանուշակագույն լամպերի տակ են, որոնք կարգավորում են դեղին պիգմենտի մակարդակը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բժիշկները սա վտանգավոր խնդիր չեն համարում, բայց առայժմ չեն պատրաստվում դուրս գրել երեխաներին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



