Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեզ համար մեծ պատիվ էր այդ ուժեղ փոքրիկների հետ նկարահանվելը. Մկրտիչ Արզումանյանը՝ «Դե ժպտա» տեսահոլովակի մասին

ԼԱՅՖ

Օրերս համացանցում է հայտնվել «Դե ժպտա» տեսահոլովակը, որտեղ հայ հայտնիներից մի քանիսը համախմբվել են կարեւոր նախագծի շուրջ՝ ժպիտ պարգեւել ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում ու առհասարակ դարի սարսափելի հիվանդության դեմ բուժվող եւ արդեն իսկ հիվանդությունը հաղթահարած փոքրիկներին:

Նախագծի պրոդյուսերը դերասան Մկրտիչ Արզումանյանն է, ով Life.panorama.am-ին պատմեց այս աշխատանքի մանրամասների մասին:

«ԵՊԲՀ «Մուրացան» Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի բուժանձնակազմի մտահղացմամբ կայացավ այս աշխատանքը: Հենց բժիշկների մոտ էր առաջացել այս գաղափարը՝ ստեղծել հոլովակ, որը ժպիտ կպարգեւեր ծանր հիվանդությունը հաղթահարած եւ այդ ճանապարհին գտնվող երեխաներին: Որպես լավ ընկեր՝  նրանք ինձ առաջարկեցին զբաղվել այդ գաղափարի պրոդյուսինգով, ես էլ մեծ սիրով համաձայնեցի. Ի դեպ՝ շատ շնորհակալ եմ, որ այդ գործում հենց ինձ են տեսել, ես ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ կերպ օգտակար լինել»,- նշեց Մկրտիչ Արզումանյանը:

«Դե ժպտա» երգի հեղինակն է Էդգար Ալեքսանյանը, ռեժիսորը՝ Կարեն Ամյանը: Մասնակցել են Իվետա Մուկուչյանը, Էրիկ Կարապետյանը, Անահիտ Շահբազյանը, Միհրան Ծառուկյանը, Քրիստինե Պեպելյանը, Ռոլանդ Գասպարյանը, Յանա Հովհանիսյանը, Արամ MP3-ը եւ Մկրտիչ Արզումանյանը:

«Իրականում մի քանի երգերի շուրջ էինք տատանվում, բայց ի վերջո ընտրվեց սա, որը կարծում եմ իսկապես շատ գեղեցիկ երգ է: Իհարկե, ավելի շատ հայտնիներ կցանկանայինք ներգրավել այս աշխատանքում, բայց ֆիզիկապես չէինք կարող, ուստի ընտրեցինք նրանց, որոնց այս աշխատանքի համար ավելի նպատակահարմար գտանք, ու որոնք նաեւ շատ սիրված են երեխաների կողմից: Շատ լավ թիմ ենք ունեցել, բոլորն էլ սրտացավորեն միտված էին լավ աշխատանքի կայացմանը: Կարեւոր է, որ շատ են մարդիկ, ովքեր իսկապես ցավում են ու պատրաստ են որեւէ կերպ օգնություն ցույց տալ տարբեր հիվանդությունների դեմ պայքարող մարդկանց»,- հավելեց դերասանը:

«Դե ժպտա» տեսահոլովակի հերոսները հենց ծանր հիվանդությունը հաղթահարած եւ դեռեւս բուժման ընթացքում գտնվող երեխաներն են՝ Ռոմանը, Էդգարը, Գոռը, Միքայելը, Էդուարդը, Էդմոնը, Սելենան, Սարգիսը, Աստղիկը, Ժաննան, Սարգիսը, Նարեկը եւ Հայկը: Հետաքրքրվելով, թե ինչպես են ընթացել փոքրիկների հետ նկարահանումները, մեր զրուցակիցը պատմեց.

«Նախ պետք է շեշտեմ, որ մեզ համար մեծ պատիվ էր այդ ուժեղ փոքրիկների հետ նկարահանվելը: Նրանք մեծ ուրախությամբ ու անկաշկանդ նկարահանվում էին, ուզում էին իրենք էլ այդ աշխատանքում մի լումա ունենալ եւ իրենց իսկ օրինակով այդ խնդրի առաջ կանգնած մյուս երեխաներին ուժ տալ:  Մեր տեսահոլովակի բոլոր երեխաներն իսկական հերոսներ են, նրանք այնքան ծանր խնդրի միջով են անցնում, որ նրանց հետ շփումը յուրաքանչյուրի համար մեծ պատիվ պետք է լինի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան 

Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռները