Ֆրանկ դե Բուրը՝ «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ
ՍՊՈՐՏԱմստերդամի «Այաքսի» եւ Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը նշանակվել է Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ:
Անգլիական ակումբն ու 47-ամյա հոլանդացի մասնագետը կնքել են երեք տարվա պայմանագիր:
«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր մնացել մայիսից՝ անգլիացի Սեմ Էլարդայսի պաշտոնանկությունից հետո:
Անգլիայի անցած առաջնությունում թիմը գրավել է 14-րդ տեղը:
Ֆրանկ դե Բուրն առանց աշխատանքի էր 2016թ. նոյեմբերից, երբ հեռացվեց «Ինտերից»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



