Մեծ Բրիտանիայի թագավորական գվարդիայի հրամանատար առաջին անգամ կին է ընտրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադացի զինծառայողը դարձել է առաջին կինը, ով ընտրվել է Լոնդոնում Բուքինգհեմյան պալատը հսկող թագավորական գվարդիայի հրամանատար: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Պահակախմբի հերթափոխման արարողությունն անց է կացվել երկուշաբթի առավոտյան, երբ Մեգան Կուոտոն կանգնել է 40 զինվորականի ղեկավարի պաշտոնին:
«Ես ուղղակի փորձում եմ կատարել իմ աշխատանքը հնարավորինս լավ և միևնույն ժամանակ մնալ համեստ: Իմ բոլոր գործընկերները երջանիկ կլինեին ղեկավարել թագավորական գվարդիան, և ես ուրախ եմ, որ ինձ նման պատիվ է շնորհվել»,- հավելել է նա:
Թագավորական գվարդիան ստեղծվել է Բրիտանիայում XVII-րդ դարի կեսին և բրիտանական բանակի մաս է կազմում, որն ապահովում է միապետի անվտանգությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



