Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ. Խամենեի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ»,- PressTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին։
Նրա խոսքով, երբ «թշնամին զավթում է մահմեդականների հողերը, ջիհադը (սրբազան պատերազմ) յուրաքանչյուրի պարտքն է դառնում»։ «Այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը պարտավորություն եւ անհրաժեշտություն է»,- նշել է Խամենեին՝ վրդովվելով, որ ոմանք խուսափում են այդ պարտականությունից։
Խոսելով Եմենի, Սիրիայի, Իրաքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրության մասին՝ Խամենեին նշել է, թե վտանգ կա, որ «պաղեստինյան խնդիրը մոռացության կմատնվի»։ Նա ընդգծել է, որ Պաղեստինը մահմեդական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, սակայն որոշ մահմեդական երկրներ անտեսում են դա եւ մոռանում այդ մասին։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



