Իրանի խորհրդարանը կշռադատում է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների կապակցությամբ պատասխան քայլերի հնարավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի խորհրդարանը կշռադատում է ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։ PressTV-ի փոխանցմամբ, պատասխան քայլերի փաթեթը ներառում է 10 բաժին ու 20 հոդված, որոնք Իրանի խորհրդարանը կքննարկի հաջորդ շաբաթ։
Խորհրդարանի՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալլաէդին Բորուժերդիի խոսքով այդ քայլերը կոշտ պատասխան կդառնան ԱՄՆ պատժամիջոցներին։ Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը մշակել է «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդիր ու ահաբեկչական գործունեության մասին» օրինագիծ, որը դիտարկում է ԱՄՆ կողմից ահաբեկչության աջակցության ու մարդու իրավունքների խախտման հարցերը, նաեւ Իրանի ԶՈՒ ուժեղացման ու ԱՄՆ-ում բնակվող իրանցիներին ավելի ուժեղ աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



