Խոշոր ավտովթար Նուբարաշենի խճուղում. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորը ժամկետային զինծառայող է.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղու և դեպի Մասիս քաղաք տանող խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 56-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 02 GՕ 010 համարանիշի և Նուբարաշենի բնակիչ, 32-ամյա Հայկ Շահվերյանի վարած Mercedes մակնիշի 30 PO 707 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նարեկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, այնուհետև ՀՀ ՊՆ Մուրացանի զինվորական հոսպիտալ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավոր Ն. Սահակյանը ժամկետային զինծառայող է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



