Արթուր Գեւորգյան. Այս հաղթանակը Բաչկովի երկարատեւ ու քրտնաջան աշխատանքի արդյունքն է
ՍՊՈՐՏՀավաքականը լավ պատրաստված էր մեկնել Եվրոպայի առաջնությանը, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյան, փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Հայաստանի թիմը Խարկովում նվաճել է 1 ոսկե մեդալ: 64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպոնի կոչումը նվաճել է Հովհաննես Բաչկովը:
«Շնորհավորում եմ Հովհաննես Բաչկովին, մարզչական շտաբին եւ ամբողջ հայ ազգին: Ուրախ եմ, որ 7-ամյա ընդմիջումից հետո Եվրոպայի առաջնությունում կարողացանք ոսկե մեդալ նվաճել: Հովհաննես Բաչկովը մեր փորձառու բռնցքամարտիկներից է, բայց ամեն անգամ վերջին պահին ինչ-որ բան նրան խանգարում էր հաջողության հասնել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունններում: Այս հաղթանակը մեր մարզիկի երկարատեւ ու քրտնաջան, ինչպես նաեւ ֆեդերացիայի հետեւողական աշխատանքի արդյունքն է:
Հաջողության հասնելու մեծ շանսեր ուներ նաեւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, սակայն, մրցավարների կասկածելի որոշումների արդյունքում հաղթանակը շնորհվեց մրցակցին՝ Եվրոպայի, աշխարհի ու օլիմպիական չեմպիոն Եվգենի Տիշչենկոյին: Համոզված եմ, որ Մանասյանի հաղթանակները դեռ առջեւում են»,- ասել է ՀԲՖ նախագահը: