Երեխային կրծքով կերակրելու առավելությունները
ԼԱՅՖPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում երեխային կրծքով կերակրելու առավելությունները.
Ամերիկացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ կրծքով կերակրելը իջեցնում է փոքրիկների անսպասելի մահվան հավանականությունը: Մասնագետները գնահատել են կրծքով կերակրելու հաճախականության և տևողության ազդեցությունը երեխաների անսպասելի մահվան սինդրոմի զարգացման վրա: Այդ նպատակով գիտնականները ամփոփել են 18 հետազոտությունների արդյունքները:

Յոթ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ կրծքով կերակրվող երեխաների մահվան հավանականությունը համեմատած արհեստական կերակրվողների հետ, 45-64 տոկոսով նվազում է: Երեք այլ հետազոտությունների համաձայն, երկու ամսեկան և ավելի մեծ երեխաներին կրծքով կերակրելը իջեցնում է անսպասելի մահվան հավանականությունը 62 տոկոսով:

Անսպասելի մահվան սինդրոմը 73 տոկոսով ցածր է այն երեխաների մոտ, որոնք սնվում են միայն կրծքով: Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները հանգեցին այն եզրակացությանը, որ կրծքով կերակրելը միջինը 60 տոկոսով իջեցնում է երեխաների անսպասելի մահվան ռիսկը :
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



