Հայաստանը 2016թ. ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից ստացել է ավելի շատ գումար, քան փոխանցել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրասիական տնտեսական միության ընդհանուր մաքսատուրքերից Հայաստանը 2016թ. ստացել 52.9 միլիարդ դրամ, սակայն տարվա ընթացքում ընդհանուր փոխանցել է 33.9 միլիարդ դրամ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այսինքն, 19 միլիարդ դրամ ավելի մաքսատուրք ենք ստացել, քան փոխանցել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը հավելեց նաև, որ նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ ընդհանուր մաքսատուրքերից 3 միլիարդ դրամ պակաս է փոխանցվել Հայաստանին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



