Տավուշում ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայող է զոհվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզում` Կոթի գյուղից Կողբի զորամաս գնալու ճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության ԶԻԼ-131 մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից, մահացել է մեքենայի ուղևոր, 50- ամյա զինծառայող Բաբկեն Սարուխանյանը, իսկ 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Վերջինիս առողջական վիճակը գնահատվում է կայուն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



