Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը. Սիմոն Մարտիրոսյան
ՍՊՈՐՏԾանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը գոհ չէ, որ չկարողացավ աշխարհի ռեկորդ սահմանել Տոկիոյում:
«Մարզիչները գոհ են, բայց ես գոհ չեմ, որ չկարողացա բարձրացնել 246 կգ ծանրությունը: Սակայն վստահ եմ` հաջորդ առաջնություններում արդեն կբարձրացնեմ: 246 բարձրացնելիս, կարծում եմ, շտապեցի, դրա համար չստացվեց: Ես դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ` հենց դա է իմ նպատակը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Մարտիրոսյանը:
Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալներ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



