Երեք ներգաղթյալներ փորձել են Ռուսաստանից բերված արջի հետ Բրիտանիա թափանցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպօրինի երեք միգրանտներ ֆրանսիական Կալեից փորձել են Մեծ Բրիտանիա թափանցել բեռնատարով, որում Ռուսաստանից բերված վանդակով ճերմակ արջ է եղել: Այս մասին գրում էՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Նիսան անունով ճերմակ արջին պետք է Մեծ Բրիտանիա հասցնեին Մոսկովյան կենդանաբանական այգուց: Ֆրանսիական Կալեի նավահանգստից ոչ հեռու ապօրինի երեք ներգաղթյալներ կոտրել են բեռնախցի կողպեքը եւ, չվախենալով վտանգավոր կենդանուց, բեռնախցիկ բարձրացել եւ իրեն հետեւից փակել դռները:
Սակայն Միացյալ Թագավորություն հասնել նրանք չեն կարողացել: 10 րոպե անց ֆրանսիական ոստիկանները հայտնաբերել են նրանց: Նշվում է նաեւ, որ միջադեպի արդյունքում արջը չի տուժել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
3
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



