ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
«Այս կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ: 2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
2016 թվականի բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 90,72 տոկոս: 2016թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը իրականացրել է 11 ծրագիր:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



