Ինչպե՞ս հանգստացնել ատամնացավը
ԼԱՅՖԱտամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով սպասել ատամնաբույժի ընդունելությանը:
Ատամնացավը կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Past.am-ն առաջարկում է օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը:

Բաղադրություն.
• ½ թ/գ մեխակի փոշի,
• ½ թ/գ կոկոսի յուղ:
Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկություններ:

Այս երկու բաղադրիչները խառնեք եւ բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս միջոցառումը:
Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



