«Նպատակն ինձ լռեցնելն է». Սեֆիլյանը կոչ է արել իր հետ ուղիղ հարցազրույց կազմակերպել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իշխանությունների նպատակը դատավարությունն առանց իրեն անցկացնելն է:
Հայտարարությունում ասվում է.
«Իմ նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի դատավարությունը անցնում է հրապարակայնության եւ օրինականության բռնաբարման ակնհայտ պայմաններում: Հայաստանում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի եւ իր խամաճիկների մտադրությունը այս «դատավարությունը» առանց իմ մասնակցության անցկացնելն է եւ ինձ լռեցնելը:
Քանի որ դատարանում հնարավորություն չունեմ սույն գործի առընչությամբ արտահայտելու իմ տեսակետները, ուղիղ դիմում եմ բոլոր ԶԼՄ-ներին, մասնավորապես «Գալա TV» եւ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություններին՝ իմ հետ ուղիղ հարցազրույց կազմակերպելու կոչով»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



