Մարադոնան կդառնա Նեապոլի պատվավոր քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգենտինական ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան կդառնա Նեապոլի պատվավոր քաղաքացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Նեապոլում հուլիսի 5-ին կայանալիք հատուկ արարողության ժամանակ Մարադոնային կշնորհվի իտալական այդ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
Դիեգո Մարադոնան իտալական «Նեապոլ» ֆուտբոլային ակումբի կազմում դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, նվաճել է Իտալիայի գավաթը, Սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գավաթը: Արգենտինացին «Նեապոլ»-ում հանդես է եկել 1984-1991 թվականներին: Մասնակցել է 259 խաղի, դարձել 115 գոլի հեղինակ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



