Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


IDeA-ն աջակցում է Շուշիի Վերին մզկիթի վերականգնմանը

ՄՇԱԿՈՒՅԹ

 «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, Արցախի Հանրապետության կառավարության և «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի համագործակցության շրջանակներում Շուշիում ընթանում է Գոհար Աղա (Վերին Ջումա) մզկիթի վերականգնման ծրագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից:

Շուշիի Գոհար Աղա մզկիթի վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին, երբ IDeA հիմնադրամի դոնոր, գործարար Կայրատ Բորանբաեւը   Հայաստան եւ Արցախ կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել իր աջակցությունն ու ներդրումն ունենալ մզկիթի վերականգնման գործում եւ այդ նպատակով խոշոր հանգանակություն է կատարել։

Մզկիթի վերականգման ծրագրում IDeA հիմնադրամը հանդես է գալիս որպես հարթակ Արցախի Հանրապետության կառավարության, «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» հիմնադրամի (Revival of Oriental Historical Heritage Foundation) եւ դոնորի միջեւ։

Ծրագրով նախատեսվում է հիմնովին վերականգնել մզկիթը՝ ապահովելով դրա  նախնական տեսքը, բարեկարգել հարակից տարածքը եւ իրականացնել մզկիթի հարեւանությամբ գտնվող մեդրեսեի շենքի կապիտալ ամրակայման աշխատանքները՝ կառույցի հետագա փլուզումը կանխելու համար։ Ծրագիրը հնարավորություն կտա պահպանել պատմամշակութային հուշարձանը եւ այն ապագայում օգտագործել որպես մշակութային-զբոսաշրջային կենտրոն։ Արդեն իրականացվել են մզկիթի տարածքի երկրաբանական եւ գեոդեզիական ուսումնասիրությունները, կատարվել են հնագիտական պեղումներ, ավարտվել են նախագծային եւ նախահաշվային աշխատանքները։ Ներկայում այնտեղ ընթանում են բուն շինարարական աշխատանքները։

«Շուշին Արցախի յուրօրինակ վայրերից մեկն է, իսկ Վերին մզկիթը՝ Շուշիի հին քաղաքի հարուստ պատմության եւ մշակույթի անքակտելի մասը։ Ուրախ ենք, որ մեր դոնորներից մեկը ցանկություն հայտնեց գումար նվիրաբերել այդ հուշարձանի վերականգնման համար։ Ծրագիրը թույլ կտա ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի եւ Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, այլեւ նոր կենտրոն ստեղծել Արցախի զբոսաշրջային քարտեզի վրա»,- ասել է  IDeA հիմնադրամի Արցախի զարգացման ծրագրի ղեկավար Սուրեն Ամիրբեկյանը։

Քանի որ մզկիթն իրանական պատմամշակութային հուշարձան է, վերականգնման ծրագրի նախագծային աշխատանքներում ներգրավվել են իրանական Part Saman Jahan ճարտարապետական ընկերությունը եւ իրանցի մասնագետներ։ Ծրագրի գործընկերն է «Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի» Հայաստանի ազգային կոմիտեն՝  ICOMOS Հայաստանը, որը փորձաքննության է ենթարկել նախագծային աշխատանքների  համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

Մզկիթի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտվել 2018 թվականի աշնանը։ 

Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան