Ինչպե՞ս են փոխգործակցելու ՀՀ ԱԻՆ-ն ու ռուսական ռազմաբազան արտակարգ վիճակների դեպքում. քննարկում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին եւ ՀՀ ԶՈՒ եւ ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ եւ 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաեւ՝ տարերային աղետների եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



