Աթլետիկոյի նախագահ. Սաուլը չի պատրաստվում այլ ակումբ տեղափոխվել
ՍՊՈՐՏՄադրիդի «Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Սաուլ Նյիգեսի հնարավոր տեղափոխությունը կատալոնական «Բարսելոնա»:
«Սաուլը հրաշալի ֆուտբոլիստ է և նա «Աթլետիկոյի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի: Ամբողջ ամառ պետք է հարցնեք Սաուլի ապագայի մասի՞ն. դա մեզ համար տանելի կլինի:
Չեմ կարծում, որ Նյիգեսը համաձայնության եկած լինի այլ ակումբի հետ: Նա «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ է և չի պատրաստվում լքել ակումբը»,- Սերեսոյի խոսքն է մեջբերում «AS»-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանին Սաուլի հեթ-տրիկի շնորհիվ հաղթեց Իտալիայի հավաքականին 3:1 հաշվով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



