Սերժ Սարգսյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստական փուլում է. ՀՀ դեսպան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Ինչպես փոխանցում է The Armenian Weekly-ն, այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Վերջինս «Սպուտնիկ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ երկու կողմի դիվանագետներն աշխատում են հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
«Մենք պետք է այդ հանդիպումը կազմակերպենք հատկապես հիմա, երբ Հայաստանը գտնվում է խորհրդարանական հանրապետություն դառնալու անցումային փուլում: Նախ մենք հանդիպում կկազմակերպենք արտգործնախարարների մակարդակով, այնուհետև կկազմակերպենք նախագահների հանդիպումը», - ասել է դեսպան Հովհաննիսյանը:
Ինչպես նշվում է, արտգործնախարարների հանդիպման համար դեռևս ամսաթիվ չի մշակվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



