Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտեսական իմաստով ժամային գոտու փոփոխության էֆեկտներն ակնհայտ են, լավ կլիներ, որ նախկին ձևին անցնեինք. Ատոմ Մարգարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Տնտեսական իմաստով ժամային գոտու փոփոխության էֆեկտներն ակնհայտ են, լավ կլիներ, որ նախկին ձևին անցնեինք. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը:

«Իհարկե, լավ կլիներ, որպեսզի իրականացվեր նախկին ձևով՝ ձմեռային ժամանակ-ամառային ժամանակ սխեմայով: Զարգացած երկրներում դա կիրառվող պրակտիկա է: Այդ պայմաններում տնտեսումներն ակնհայտ են: Բնական լույսը օգտագործելը նշանակում է տնտեսել, սա պարզ կանոն է»,- նշեց Մարգարյանը:

Նա հավելեց, որ ժամի սեզոնային  հաշվարկի կիրառումը  որոշակի տնտեսական էֆեկտներ է հարուցում, որոնք տարբեր հետազոտական կենտրոնների կողմից գնահատված են: Էլեկտրաէներգիայի տնտեսումները սեզոնային ժամանակի անցման դեպքում տարբեր գնահատումներով կազմում են 0.5-1 տոկոս: Բացի այդ, առաջանում են նաև այլ անուղղակի էֆեկտներ, որոնք կապված են շրջակա միջավայրի վրա ճնշման թուլացման և բնական ռեսուրսների խնայողության, ավտովթարների թվի կրճատման, հանցագործությունների քանակի նվազման հետ և այլն:

Դրական էֆեկտների հետ մեկտեղ կան նաև բացասական ազդեցությունների գնահատումներ: Մասնավորապես սեզոնային ժամանակի գործադրումը, ըստ այդօրինակ ուսումնասիրությունների, հանգեցնում է աշխատանքի արտադրողականության անկման, որի հետևանքով երկրի ՀՆԱ-ն կարող է նվազել մինչ 10 տոկոսով:  

Հիշեցնենք, որ 2012 թ. «Ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարվեցին, որից հետո ամբողջ տարին Հայաստանը մնում է բնական ժամային գոտում: Մինչ այդ, տարիներ շարունակ գարնանային ու աշնանային գիշերահավասարից հետո ՀՀ-ում փոխում էին ժամային գոտին՝ առաջ կամ հետ տանելով ժամացույցի սլաքը: Նախկին օրենքի գործածության ժամանակ կար էլեկտրաէներգիայի խնայողության անհրաժեշտություն, սակայն հիմա, ըստ ԱԺ-ի՝ այդպիսի տնտեսական խնդիր չկա:

Ըստ տնտեսագետի՝ ժամային գոտու փոփոխության միջոցով էներգախնայողության խնդիրը միշտ էլ կա, այլ հարց է՝ պետությունն ինչպիսի դիրքորոշում ունի այստեղ:

«Մենք այդքան մեծ շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ: Այնտեղ, որտեղ հնարավոր է տնտեսում, պետք է տնտեսել»,- ասաց նա:

Մարգարյանի խոսքով՝ ժամային գոտիների տեղաշարժերը մարդկանց մի մասի մոտ խնդիրներ առաջացնում են: Նրանք դժվարությամբ են հարմարվում ժամանակի փոփոխությանը, բայց, համենայն դեպս, ավելի նախընտրելի են ժամային փոփոխությունները: Սակայն այստեղ էլ այլընտրանք կա. կարելի է ոչ թե ժամերը տեղաշարժել, այլ աշխատանքի սկզբի ժամանակը:

«Հատկապես ձմեռային ժամանակահատվածում, երբ արդեն մութ է, աշխատանքը պետք է դադարեցնել, բայց մարդիկ շարունակում են աշխատել, մինչդեռ կարող էին ավելի վաղ սկսել աշխատանքը: Մարդիկ պետք է արթնանան արևի լույսի հետ, լույսի հետ էլ քնեն: Սա բնական է, և մարդու կենսառիթմերն են համընկնում բնության կենսառիթմերին, և լույսն է լիարժեք օգտագործվում»,- ընդգծեց Ատոմ Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝ հատկապես զարգացած երկրների՝ Արևմուտքի հասարակությունները վաղ արթնանալու կանոնով են առաջնորդվում, որը ճիշտ մոտեցում է:

Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել Մայոր