Թրամփն ընդունել է Մակրոնի` հուլիսի 14-ին Փարիզ այցելելու հրավերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է ֆրանսիացի պաշտոնակցի` Էմանուել Մակրոնի հրավերը հուլիսի 14-ին Փարիզ այցելելու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հրապարած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Կաստաները ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանություններն ակնկալում են Թրամփին տեսնել Փարիզում հուլիսի 14-ի ազգային տոնակատարության պատվավոր հյուրերի թվում:
Հուլիսի 14-ը Ֆրանսիայի գլխավոր պետական հանդիսավոր տոնն է, որը երկրում տոնվում է 1880-ականներից` ի հիշատակ 1789-ի Մեծ ֆրանսիական հեղափոխության իրադարձությունների:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



