Հունիսի 26–ից 27–ը ողջ լրահոսի 1,1 %–ը կազմել են Արփինե Հովհաննիսյանի մասին նյութերը
ՔԱՂԱՔԱԿԱՆActual Monitoring–ը ներկայացնում է, թե հայկական լրատվական կայքերն ինչպես են լուսաբանել հունիսի 26–ին Ստրասբուրգում մեկնարկած Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ:
Եվ այսպես, հունիսի 26–ից 27–ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանի պահից մինչև հունիսի 27–ի ժամը 13:30–ն ընկած ժամանակահատվածում Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ եղել է 79 հոդված, ինչը կազմում է ամբողջ լրահոսի 1,1%–ը։
Մոնիթորինգի արդյունքներով ԵԽԽՎ փոխնախագահի վերաբերյալ ամենից շատ հայկական օնլայն լրատվականներում խոսվել է 14։00–ից 15։59–ն ընկած ժամանակահատվածում։
Վերլուծաբանների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ 14։00–ից է սկսվել տարածվել Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ փոխնախագահ ընտրվելու մասին տեղեկատվությունը։ Դրանից հետո 1 ժամ համեմատաբար քիչ հոդվածներ են շրջանառվել, որից հետո կրկին ակտիվություն է նկատվել։
Մոնիթորինգի արդյունքներով լրատվական հոդվածների երկրորդ «ալիքը» սկսվել է 17:00– ից 17:59–նն ընկած ժամանակահատվածի ընթացքում, որը պայմանավորված է եղել ԱԺ փոխնախագահի ԵԽԽՎ–ում հնչեցրած ելույթով։
ՀՀ ամենաայցելվող թոփ 10 լրատվական կայքերից թեմային ամենաշատն անդրադարձել են News.am և Orer.am կայքերը՝ յուրաքանչյուրը թողարկելով 2 հոդված:
Արմինե Գրիգորյան
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



