«Ժողովուրդ». Ինքնասպան եղած գործարարի տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Այս տարվա փետրվարի 16-ին ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի Նոր Հաճնում գտնվող առանձնատունը ևս անցել է «Պրոմեթեյ» բանկին։ Դա այն առանձնատունն է, որտեղ ինքնասպան էր եղել գործարարը։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ չնայած առանձնատունը աճուրդի է հանվել, սակայն դեպքից հետո իրավապահները կապարանակնքել են գործարարի սենյակը։ Ասել է թե՝ տունը աճուրդի է հանված, սակայն այն հնարավոր չէ վաճառել։
Հավելենք, որ օգոստոսի 5-ին Ամիրխանյանի որդին իր ընտանիքի հետ լքել է Արաբկիր վարչական շրջանի Բլուր թաղամասում իր առանձնատունը, քանի որ այն ևս աճուրդի է հանվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



