Կարկանդակ պսակ
ԼԱՅՖԲաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500գր
- բեկոն - 150գր (բարակ կտրատված)
- պանիր - 100գր (քերած)
- ձու - 2 հատ (խաշած)
- ձվի դեղնուց - 1 հատ
- սամիթ - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- քունջութ - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Պատրաստի շերտավոր խմորը բացել գրտնակով, ապա կտրատել եռանկյունի խմորների 8-10 հատ:

- Շրջանաձև շարել եռանկյունի խմորները նկարում ցույց տրված ձևով:

- Խմորների վրա շարել բեկոնի շերտերը, ապա շաղ տալ քերած պանրի կեսը:

- Ձուն և կանաչին մանր կտրատել:
Պանրի շերտի վրա շաղ տալ մանրացված ձուն և կանաչին, ապա քերած պանրի մնացած մասը:
- Խմորի ծայրերը զգուշությամբ ծալել դեպի ներս և լավ ամրացնել:
Կարկանդակի վրա քսել ձվի հարված դեղնուցը, ապա շաղ տալ քունջութը:
- Թխել նախապես 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե մինչև նուրբ ոսկեգույն երանգի առաջացումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



