Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էմմա Մանուկյանն՝ իր և Սարգիս Գրիգորյանի անկողնային տեսարանի մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է՝

Հուլիսի 26-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկել է 25 մասից բաղկացած «Դեպի վայրէջք» բազմասերիանոց հեռուստանովելը: Սառայի կերպարում ներկայացող Էմմա Մանուկյանը գլխավոր դերակատարներից է, ով հանգամանքների բերումով հայտնվել է Դուբայում և դարձել թրաֆիքինգի զոհ: BlogNews.am-ի հետ զրույցում Էմման պատմել է կերպարի բարդությունների, Սարգիս Գրիգորյանի հետ անկողնային տեսարանների և ամուսնու վերաբերմունքի մասին:  

«Դժվար էր կերպարը մարմնավորելը, քանի որ հոգեբանական առումով բարդ էր կերտել, բայց ես սիրում եմ ինձ տանջել: Հուսով եմ՝ հեռուստադիտողի կողմից կընդունվի, քանի որ հանդիսատեսը սիրում է այն հերոսուհիներին, ովքեր բարի են, ժպտերես, բայց Սառան մի քիչ այլ է՝ ավելի բարդութավորված կին է, ընտանեկան բարդ հարաբերությունների մեջ, աշխարհից նեղացած: Դժվար է այդպիսի հերոսուհու ընկալելը, առավել ևս՝ սիրելը»,-նշում է Էմման: 

Ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ Էմման արդեն երրորդ անգամ է աշխատում. առաջինը «Աբելի քույրը» հեռուստասերիալն էր. «Այս հեռուստանովելում խաղընկերներս նոր են։ Պետք է ասեմ, որ այս նախագծում իմ վաղեմի երազանքը իրականացավ. ես աշխատում եմ Աննա Էլբակյանի հետ, ով միշտ եղել է իմ կուռքը՝ որպես դերասանուհի: Ես իր շնորհիվ եմ որոշել դերասանուհի դառնալ և երբ իմացա, որ այս նախագծում աշխատելու եմ նրա հետ, դա ինձ համար մեծ երջանկություն էր: Սերիալում ես Աննա Էլբակյանի հարսն եմ, բայց մեզ մոտ ավանդական հարս-սկեսուր հարաբերություններ չեն»: 

 

Այս հեռուստասերիալում Էմման անկողնային տեսարանում է նկարահանվել դերասան Սարգիս Գրիգորյանի հետ: Իսկ այն հարցին՝ ինչպե՞ս է այս ամենին վերաբերվել Էմմայի ամուսինը, վերջինս նշեց. «Ընտանեկան խնդիրներ, իհարկե, չեն ստեղծվել, քանի որ իմ կողքին ունեմ մի մարդ, ով, բացի նրանից, որ իմ բնագավառից է, ինձ շատ լավ է ճանաչում և գիտի, թե ինչ նշանակություն ունի ինձ համար աշխատանքս: Դրա համար մենք երբեք տարաձայնություններ չենք ունենում: Ես միշտ ասել եմ, որ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ ցանկացած տեսարանում խաղալու: Այս նախագծում եղել են տեսարաններ, որ հասկացել եմ՝ ճիշտ տեղում են, և անհնար է այդ տեսարանները չխաղալ: Այստեղ չկա սկանդալ, չկա նորություն, և դա շատ նորմալ է։ Դա դերասանի աշխատանքն է և այդպես պետք է լինի»:

Դերասանուհին նշում է, որ Սարգիսի հետ կոնտակտի մեջ մտնելը հեշտ ստացվեց, չնայած որ առաջին անգամ էին իրար հետ խաղում և ծանոթանում. «Այս տեսարաններում գործի ես դնում դերասանական վարպետությունը: Ես սովորաբար անջատում եմ  իմ բոլոր զգայարանները և մտնում եմ կերպարիս մեջ: Եթե անկեղծ լինեմ, այդ տեսարաններից բավական ժամանակ է անցել, և ես հիմա ոչինչ չեմ հիշում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ