Կառավարությունը երեք տարով հետաձգեց նոր հիդրոէներգոկասկադի կառուցման ծրագրի ԱԱՀ-ն
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի կառավարությունը երեք տարով հետաձգեց ներդրումային ծրագրի շրջանակում «Կարհաս» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության նպատակն է Արցախում՝ Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ համայնքների տարածքում կառուցել 2,8 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ, արտադրել էլեկտրաէներգիա, ինչի համար նախատեսվում է կատարել ընդհանուր 2,06 մլրդ դրամի ներդրում:
«Սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 502,2 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի 10 աշխատատեղ` 100 հազար դրամ միջին աշխատավարձով», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Խաչատրյանը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



