Արմեն Գևորգյանն ազատվեց Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ կառավարության որոշմամբ Արմեն Գևորգյանն ազատվեց Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշումը հաստատվեց կառավարության նիստում:
Գևորգյանն աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2015 թվականի մայիսին՝ նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ:



