Պուտինը կընդունի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կարճատեւ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Քիսինջերը Մոսկվայում Է գտնվում «Պրիմակովյան ընթերցումներին» մասնակցելու կապակցությամբ, որոնք այսօր մեկնարկել են,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Եվ այստեղ նրա գտնվելու հնարավորությունն օգտագործվում Է (Պուտինի եւ Քիսինջերի) կարճատեւ շփման համար»:
Պեսկովը հիշեցրել Է, որ հունիսի 29-ին Ռուսաստանի ղեկավարը կընդունի նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



