Հնդկաստանի վարչապետը դատապարտել է մարդկանց սպանությունը «հանուն կովերի պաշտպանության»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կովերի պաշտպանության համար մարդկանց սպանելը հակասում է հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդի` Մահաթմա Գանդիի սկզբունքներին:
BBC-ի փոխանցմամբ` այս հայտարարությամբ հնդիկ վարչապետը հանդես է եկել հինդուիստ տղամարդկանց կողմից մուսուլման պատանու դաժան սպանության վերջին դեպքից հետո: Հարձակվողները մտածում էին, որ նա տավարի միս է տեղափոխում և վերջինիս մեղադրել են սրբապղծության մեջ:
Հնդկաստանում կովերի սպանությունը խստիվ արգելվում է մի շարք նահանգներում: 2014-ին ազգայնական կուսակցության իշխանության գալուց հետո կովերի պաշտպանները բազմիցս հարձակումներ են գործել մուսուլման բնակչության և դալիթների (Հնդկաստանի ցածրագույն կաստայի ներկայացուցիչներ) վրա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



