Վթար Թաիրով գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 29-ին, ժամը 11:55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 55 NN 051 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանը:
Փրկարարները վարորդին (տվյալները չի հաջողվել պարզել), ուղեւորներ՝ 1998 թ. ծնված Ս. Շ.-ին եւ 1980 թ. ծնված Թ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները վարորդի եւ ուղեւորների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



