Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՀՀ-ԵՄ հարաբերություններում համագործակցության դուռը ոչ թե կիսաբաց է, այլ բաց. Կարեն Բեքարյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում համագործակցության դուռն արդեն ոչ թե կիսաբաց է, այլ բաց: Իսկ փաստը, որ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ 28 երկրներ մանդատ են տվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելուն, խոսում է այն մասին, որ ԵՄ-ն հասկացել է նախկին բացթողումներն ու ներկա դրությամբ Արեւելյան գործընկերության յուրաքանչյուր պետության հետ տանÕ �լու է անհատական քաղաքականություն:  «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, պատգամավոր Կարեն Բեքարյանը շեշտում է, որ ժամանակին արված կանխատեսումների մեծ մասը իրականություն դարձավ եւ արդարացավ:«Մենք միշտ ասել ենք, որ ԵԱՏՄ մտնելուց ԵՄ-ի արձագանքը ոչ թե արձագանք էր Հայաստանին, այլ իրավիճակին. նրանք ունեին ներքին վախեր, որ դա կունենա շղթայական ռեակցիա դեպի Ուկրաինա: Բայց մյուս կողմից կար նաեւ պարզ տրամաբանություն, որ այդքան տարի աշխատած փաստաթուղթը, որ ոլորտ առ ոլորտ եւ դրույթ առ դրույթ համաձայնեցվել էր, չէր կարող օդում կախված մնալ եւ նորմալ հանգրվանի չբերել»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ այն ժամանակ կար դադարի էլեմենտը, քանի որ կողմերը պետք է ստուգեին եւ ճշգրտեին ժամացույցները, տեսնեին տարածաշրջանային իրավիճակը եւ եթե Հայաստանն, իրոք, նախաձեռնողական լիներ, ապա կունենայինք նոր իրավական համաձայնագիրը:

Բեքարյանն ասում է, որ դժվար աշխատանքի արդյունքում Հայաստանը հասավ դրան, սակայն հանգիստ շունչ քաշելը դեռեւս վաղ է: Նա շեշտում է, որ առաջին հերթին պետք է տեսնել համաձայնագրի բովանդակային ընդգրկումը, որտեղ կան ակնկալիքներ եւ սպասումներ: «Դրանում պետք է լինի այն ամենը կամ չնչին տարբերությամբ այն ամենը, ինչը կար Ասոցացման համաձայնագրի քաղաքական եւ այլ բլոկում, եւ բավական մեծ չափով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի դրույթները՝ որպես տնտեսական: Պետք է փաստենք, որ ԵԱՏՄ-ի հետ բախվող դրույթներն այնքան շատ չեն, որքան հատվող դրÕ �ւյթները: Հետեւաբար, ակնկալիքն այն է, որ քաղաքական հատվածն ամբողջությամբ լինի, իսկ տնտեսական առումով ներառված լինեն չբախվող բոլոր դրույթները»,- ասաց Կարեն Բեքարյանը: Փորձագետը շեշտում է, որ շատ կարեւոր է նաեւ բանակցությունների եւ վավերացման ժամկետների ողջամիտ լինելը: «Այդ համաձայնագրի կնքումը մեզ համար օր առաջ կարեւոր է, որովհետեւ իրականում մի բան է բարի կամքն ու երկկողմ հարաբերությունների ձեւաչափը, բայց բոլորովին այլ բան է իրավական ուժ ունեցող խորքային համաձայնագրի կնքումը»,- ասաց Բեքարյանը:

Ինչ վերաբերում է գնահատականին, որ Հայաստանին կարծես թե հաջողվեց առաջ տանել դեռեւս երեք տարի առաջ հայտարարած «եւ-եւ»-ի քաղաքականությունը, Բեքարյանն ասաց, որ դրա մասին կարելի է լիարժեքորեն խոսել, երբ տեսնենք համաձայնագրի բովանդակային մասը որքանով է ընդգրկուն եւ երբ համաձայնագիրն արդեն վավերացված կլինի: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԵԱՏՄ անդամ պետություններից որեւէ մեկը կամ Ռուսաստանը կարող է դժգոհություն ունենալ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման առնչությամբ, Բեքարյանը շեշտում է, որ նման մտավախության համար հիմքեր չկան: «Հայ աստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է եւ խնդիրը չի դրվում ինչ-որ բան` ինչ-որ բանի հաշվին: Այդ տեսակետից լավատես եմ»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ ԵՄ-ն հասկացավ, որ Արեւելյան գործընկերության 6 պետություններից հետո միատեսակ համաձայնագրի կնքումը սխալ էր եւ յուրաքանչյուր երկրի հետ անհրաժեշտ էր վարել անհատական մոտեցումը: Ըստ փորձագետի, եթե ԵՄ-ն դա ավելի շուտ հասկանար, ապա Ուկրաինական ճգնաժամը չէր հասնի ներկայիս սրացումներին եւ ծայրահեղումներին եւ հետեւանքները կլինեին այլ:

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ 28 երկրները մանդատ են տվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական համաձայանգրի շուրջ բանակցությունների վերսկսմանը:    

Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է