Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրանագետ Վարդան Ոսկանյան. «Իրանը վիթխարի լծակներ ունի՝ ազդելու Ադրբեջանի՝ նաև ներքաղաքական զարգացումների վրա». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

– Իրանի խորհրդարանի ղեկավար Լարիջանին ուշագրավ հայտարարություն է արվել ԼՂ հակամարտությանը Իսրայելի միջամտության առնչությամբ: Նախ, ո՞րն է այդ հայտարարության պատճառը: Եթե խոսքը իսրայելական զենքի վաճառքի մասին է, ապա առաջին տարին չէ, որ Իսրայելը զենք է վաճառում Բաքվին:

– Կարծում եմ՝ այս հարցում որպես շրջադարձային կետ պետք է դիտարկվի Իսրայելի վարչապետի՝ նախորդ տարեվերջին Ադրբեջան կատարած այցը: Դրանից հետո իրանական դիսկուրսներում, նաև հռետորաբանության մեջ հստակորեն զգացվեց, որ Իրանը չի պատրաստվում լռելյայն հետևել Ադրբեջանի այն գործունեությանը, որը նա ծավալում է հատկապես Իսրայելի հետ գործակցության դաշտում: Եթե այս տարվա կտրվածքով նայենք գործընթացներին, ապա արցախյան հակամարտության համատեքստում արված հայտարարություններից պետք է առանձնացնել որոշ ժամանակ առաջ Իրանի արտգործնախարարի խոսնակի այն հայտարարությունը, որտեղ, ըստ էության, շեշտվում էր, որ արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Արցախի բնակչության կամարտահայտության հիման վրա, այսինքն՝ փաստացիորեն ճանաչվում էր Արցախի՝ ինքնորոշման միջոցով սեփական ճականագիրը տնօրինելու իրավունքը: Երկրորդ հայտարարությունը Լարիջանիի հայտարարությունն էր մեր ԱԺ նախագահի հետ հանդիպման ընթացքում, որտեղ շեշտվել է, որ Իսրայելը չպետք է որևէ կերպ ներգրավածություն ունենա արցախյան հակամարտությանը: Բնական է, որ այս հայտարարությունը պետք է դիտարկվի որպես զգուշացում Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական կողմն է, որ անուղղակիորեն Թել–Ավիվին ներքաշում է այս հակամարտության մեջ՝ զենքի, սպառազինությունների առքուվաճառքի իրականացման միջոցով:

– Իսկ կարելի՞ է այդ հայտարարությունը դիտել որպես անուղղակի պատասխան Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած գագաթաժողովին Ադրբեջանի մասնակցությանը:

– Չեմ կարծում, թե երկու գործընթացներն ուղղակիորեն կապված են, բայց եթե մեծ հաշվով դիտարկենք ադրբեջանական գործելաոճը կամ Բաքվի բռնապետական վարչակարգի իրականացրած քայլերը, ապա կասկած չկա, որ Ադրբեջանը փորձում է մասնակցել հակաիրանական բնույթ ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին կամ հնարավոր դաշինքների ձևավորմանը: Մյուս կողմից, Իլհամ Ալիևի վարչակարգն ամրապնդում է իր կապերը Իսրայելի հետ: Ըստ Wikileaks–ի տվյալների՝ ժամանակին Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան–Իսրայել հարաբերությունների տեսանելի հատվածը նման է այսբերգի վերևի մասին, մինչդեռ հիմնական հատվածը չի երևում: Նաև Սաուդյան Արաբիայում հակաիրանական դաշինքի ձևավորման գործընթացին Ադրբեջանի բռնապետի մասնակցությունը նույնպես ցուցիչ է առ այն, որ այս պետությունն ունի հակաիրանական հստակ դիրքորոշում: Շատ դեպքերում այդ դիրքորոշումը միգուցեև բարձրաձայն չի արտահայտվում: Բայց եթե դիտարկենք իրական դաշտում կատարված քայլերը, ակնհայտ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը նույնքանով հակաիրանական է, որքանով հակահայկական է:

– Իսկ Լարիջանիի այս հայտարարությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Դրան կարո՞ղ են կոնկրետ գործողություններ հետևել:

– Իրանցիների հռետորաբանությունը չափազանց կարևոր է: Սովորաբար այն չեզոք է ու հավասարակշիռ: Բայց արդեն երկրորդ անգամն է, որ նկատվում է շեշտադրումների փոփոխություն՝ ոչ հօգուտ ադրբեջանական կողմի: Ինչ վերաբերում է գործնական քայլերին, ապա ակնհայտ է, որ Իրանն օգտագործելու է իր ունեցած ողջ գործիքակազմը, այդ թվում՝ նաև Ադրբեջանի ներսում իրանամետ, շիա հավատացյալների հսկա առկայությունը, որպեսզի չեզոքացնի իսրայելական ներկայությունը Ադրբեջանում: Այս համատեքստում Իրանը նաև բավականին մեծ գործիքակազմ ունի՝ կիրառելու միջազգային ասպարեզում, հատկապես իսլամական երկրների շրջանակում՝ սահմանափակելու Ադրբեջանի թե հակաիրանական, թե նաև հակահայկական գործունեությունը: Այստեղ Հայաստանի և Իրանի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են:

– Իսկ կատարվելիք այդ գործողությունների համատեքստում՝ հնարավո՞ր է համագործակցություն Հայաստանի հետ:

– Հայ–իրանական համագործակցությունը թե քաղաքական, թե տնտեսական, թե նաև վերջին շրջանում ռազմաարդյունաբերական ու պաշտպանական ոլորտներում ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Իրանի հետ մեր հարաբերություններում մենք իրացնում ենք երկկողմանի օրակարգ: Բնական է, որ այդ օրակարգը կարող է ձեռնտու չլինել մեր հանդեպ թշնամական դիրքորոշում ունեցող երկրների համար: Բայց դա ոչինչ չի նշանակում:

– Իսկ Դուք տեղյա՞կ եք՝ Ադրբեջանում ի՞նչ արձագանքներ կան Լարիջանիի հայտարարության առնչությամբ:

– Առայժմ պաշտոնական արձագանքներ չկան: Համենայնդեպս, ադրբեջանական մամուլում այդ հայտարարությունը մասնակի աղավաղումներով, բայց տարածվել է: Բայց դա չի կարող վրիպել Ադրբեջանի ղեկավարության աչքից: Որովհետև Իրանի կողմից ցանկացած զգուշացում Ադրբեջանում առաջացնում է լուրջ անհանգստություն՝ հաշվի առնելով ազդեցության այն հսկայական լծակները, որն ունի Իրանը Ադրբեջանի՝ նաև ներքաղաքական զարգացումների վրա:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հորդորում է որոշ հատվածներում կատարել ամբողջական բերքահավաք Հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր. Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ