Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գիտության պետական կոմիտեն խախտել է գիտնականների իրավունքները». գիտնականները ստորագրահավաք են սկսել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մայիսի 11–ի հրամանով սահմանափակում է մտցրել, ըստ որի՝ արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը:

Այս որոշումն արդեն իսկ դժգոհություն է առաջացրել որոշ գիտական կենտրոններում ու գիտնականները ստորագրահավաք են սկսել՝ սահմանափակումը հանելու պահանջով: ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի արհմիութենական կոմիտեն երեկվա որոշմամբ «խիստ վնասակար է համարել Հայաստանում գիտության զարգացման տեսակետից ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի այն նորամուծությունը, ըստ որի` արգելվում է 70–ն անց գիտնականներին ղեկավարել գիտպետկոմի դրամաշնորհային ծրագրերը (Հավելված ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահի «11» մայիսի 2017 թ. թիվ 26–Ա հրամանի)»:

Ըստ գիտնականների՝ «հաշվի առնելով այն փաստը, որ ըստ դրամաշնորհի պայմանների` «Ղեկավար չի կարող լինել խմբի անդամներից մեկի վարչական ենթակայության տակ գտնվող անձը», 70–ն անց գիտնականները, իրենց գիտական խմբի հետ համատեղ, զրկվում են ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու հնարավորությունից, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված աշխատելու իրավունքին` այն մասամբ սահմանափակելով»: Ուստի գիտնականները կոչ են արել ԿԳՆ ԳՊԿ–ին չեղարկել «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2018» միջազգային մրցույթում հրավերում առկա վերոհիշյալ դրույթը և չկիրառել այն ապագայում:

Ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Կուզանյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ սահմանափակումը կիրառվել է Գիտության կոմիտեի մի քանի օր առաջ հայտարարած մրցույթներում. «Խոսքը հայ–ռուսական պրոյեկտների մասին է: Ներքին խոսակցություններով ասել են, որ իրենց զանգել են կամ կառավարությունից, կամ նախագահականից, որ նման սահմանափակում մտցնեն, ու որ հայկական թիմի ղեկավարը չի կարող լինել 70–նն անց գիտնական, սակայն այդ քայլը որևէ արդարացում չունի»,– ասաց գիտնականը՝ շարունակելով. «Սա դեռ մեկ մրցույթում է կիրառվել, բայց եթե իրենք ընդունել են դա որպես ճիշտ քայլ, հետագայում կարող են մնացած բոլոր ծրագրերի վրա էլ տարածել»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է սահմանափակումը գրանտատուի պահանջն է, գիտնականը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Հայկական կողմն է ֆինանսավորում հայկական խմբին ու իր պահանջներն է դնում, ռուսական կողմը՝ ռուսական իր պահանջներով ֆինանսավորում է իր խումբը»: Տվյալ դեպքում խոսքը 2 տարով տրվող 9–ը մլն գրանտի մասին է:

Տարիքային սահմանափակումը գիտնականը համարում է սահմանափակում ու խտրականություն: «Ես գտնում եմ, որ դա վնասում է հայկական գիտությանը, որովհետև տվյալ պահին Հայաստանում գրեթե չկան միջին տարիքի գիտնականներ: Մի մասը թողել գնացել է երկրից, մյուս մասն այլ գործով է զբաղվում: Մնացել են մեծահասակները: Ջահելները պաշտպանում, գնում են արտասահման: Կան ջահելներ, բայց փոքրաթիվ են: Եթե այդպիսով տարեց գիտնականներին արգելվում է թիմ ղեկավարել, աշխատել, երիտասարդներին ուղղություն տալ, գիտությունը կմարի շատ արագ: Բացի դա, գիտական ղեկավարը չի կարող ընդգրկվել իր ենթակայի գիտական ծրագրում, նշանակում է տարեց ղեկավարները ընդհանրապես կզրկվեն աշխատելու հնարավորությունից՝ մնալով պետական աշխատավարձի հույսին, որը նվազագույն աշխատավարձից մի քիչ է ավելի»,– ասաց Կուզանյանը:

Խնդրի առթիվ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները ստորագրահավաք են կազմակերպել և իրենց դիմում–բողոքն ուղարկելու են ինչպես Գիտության պետական կոմիտե, այնպես էլ այլ ատյաններ՝ այդ թվում՝ նախագահական: «Արհմիության կոմիտեն որոշել է, որ դա խախտում է գիտնականների իրավունքները և դիմելու ենք տարբեր ատյանները՝ սկսած նախագահականից, սակայն եթե մնացած գիտնականներն ու ինստիտուտներն էլ այդ հարցը չբարձրացնեն ու չպահանջեն, որ սահմանափակումը հանվի, հաջողություն դժվար լինի»,– նշեց գիտնականը՝ հավելելով. «Երիտասարդներին աջակցելը ճիշտ է, բայց ոչ մեծահասակներին արգելելով գիտությամբ զբաղվել»:

Այս խնդրով մենք դիմեցինք ՀՀ գիտության պետական կոմիտեին: Ստորև ներկայացնում ենք կոմիտեի գրավոր պարզաբանումը խնդրո առարկայի շուրջ:

ՀՀ գիտության պետական կոմիտեի պատասխանը «Փաստին»
Գիտական մրցութային թեմաների ղեկավարների տարիքի սահմանափակման (հայտի ներկայացման վերջնաժամկետի պահին) դրույթն առաջին հերթին բխում է գիտության ոլորտի երիտասարդացմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերից՝ նպատակ ունենալով խթանել կադրերի առաջընթացին, ճանապարհ հարթել երիտասարդ գիտնականների համար, որոնք այդ ճանապարհով պետք է զարգացնեն իրենց կառավարչական հմտությունները՝ միաժամանակ, ապահովելով ոլորտում սերնդափոխության բնականոն ընթացքը: Ընդ որում, տարիքային սահմանափակումը վերաբերում է միայն ղեկավարներին, ինչն ամենեևին չի սահմանափակում նրանց իրավունքը ընդգրկվել տվյալ գիտական թեմայի կատարողների կազմում: Ավելին, հարկ է նշել, որ գիտական հայտ ներկայացնող խմբերի անդամները հիմնականում ընդգրկված են բազային ֆինանսավորման ծրագրերում, և գիտական մրցութային ծրագրերը նրանց համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է և աշխատանք:

Բացի այդ, տարիքային սահմանափակման դրույթն, ընդհանրապես, համաշխարհային պրակտիկայում ընդունված նորմ է. հաշվի է առնվում անձի թե՛ ֆիզիոլոգիական վիճակը, թե՛ ժամանակակից մեթոդներին տիրապետելու ունակությունը, թե՛, ընդհանրապես, վարչական կամ այդպիսի էլեմենտներ պարունակող աշխատանքին հակված լինելու հնարավորությունները:

Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է նշել, որ խմբի ղեկավարի համար տարիքային սահմանափակման դրույթը ոչ մի կերպ չի կարող խաթարել խմբի աշխատանքը, եթե խմբում առկա է 70 տարեկանից ցածր առնվազն մեկ մասնագետ, ով կարող է բավարարել հայտում նշված՝ միջազգայնորեն ընդունելի և ընկալելի պայմանները: Հակառակ դեպքում, նման կադրերի բացակայությունը խմբում, կարող է կասկած առաջացնել թեմայի հաջող իրականացման կապակցությամբ, քանի որ 4–5 հոգու համար նախատեսված գիտական աշխատանքը չի կարող կատարվել կամ պայմանավորված լինել միայն 1 կատարողի գործոնով:

Եվ, որպես վերջաբան, հարկ է նշել, որ փոխարինող պատրաստելը համարվում է գիտական գործունեության և գիտական աշխատողի կարևորագույն գործառույթներից մեկը: Եթե գիտնականը մինչև 70 տարեկան չի պատրաստել գործին տիրապետող «երիտասարդ» մասնագետ, և այն էլ այն դեպքում, երբ «երիտասարդ» հասկացությունը վերաբերում է մինչև 70 տարեկան տարիքային միջակայքին, ապա նույն պրոբլեմը կառաջանա թեմայի կատարումից հետո, և տվյալ թեմայի հետագա ճակատագիրն ու շարունակականությունն ընդհանրապես պարզ չէ...

Եվ, ի վերջո, հարցի հիմքում դրված է գիտության ոլորտից տաղանդավոր երիտասարդ կադրերի օրեցօր ահագնացող տեմպերով արտահոսքին խոչընդոտելու միտումը, իսկ արտահոսքն, ի դեպ, մեզ՝ գիտության ոլորտի պատասխանատուներիս և, հույս ունենք, նաև՝ նամակի հեղինակներին, շատ է մտահոգում:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան