Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հողային օրենսգրքում արված օրենքի փոփոխությունների գաղափարը լավն է, մեխանիզմները՝ ոչ. Տիգրան Աթանեսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հողային օրենսգրքում արված օրենքի փոփոխությունների գաղափարը լավն է, մեխանիզմները՝ոչ. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես, ի պատասխան հարցի, թե որքանով է արտագաղթած նախկին ՀՀ քաղաքացիները հողն աճուրդով վաճառելու կառավարության որոշումը տեղավորվում Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու սեփականության իրավունքի հետ:

«Ոչ մի իրավունք, որտեղ էլ այն ամրագրված լինի բացարձակ չի և պետք է համահունչ լինի այլ շահերի հետ: Օրինակ՝ Դուք ունեք բնակարան և Դուք չեք կարող Ձեր 6-րդ հարկում գտնվող բնակարանում ջրային ակումբ կառուցել: Եվ տվյալ դեպքում, եթե այս հողերն անմշակ են, արդյունավետություն չունեն,  հողը լքված է, անտեր, պետության իրավունքն է՝ կարգավորել այդ հարաբերությունները: Եվ գաղափարը, կարծում եմ, նորմալ է: Այլ հարց է, որ մեխանիզմները լավը չեն»,-ասաց Տիգրան Աթանեսյանը, ով որպես փաստաբան առնչվում է քաղաքացիների սեփականության իրավունքին վերաբերող հարցերին:

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից ԱԺ քննարկման է ուղարկվել «Հողային օրենսգրքում» և կից օրենսդրական փաթեթում արված օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսական նշանակության ունեցող իր հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից:

Եվ ըստ նոր պահանջների՝ սեփականատերը պետք է մեկ տարվա ընթացքում օտարի այն, կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա՝ դատարանի վճռով, հողակտորը վաճառվում է հարկադիր կարգով, իսկ գումարը փոխանցվում է նախկին սեփականատիրոջը:

Անդրադառնալով կոնկրետ մեխանիզմներին, որոնք իրեն դուր չեն գալիս, Տիգրան Աթանեսյանն ասաց, որ, նախ, 1 տարի ժամկետը շատ փոքր ժամկետ է:

«Այսօրվա տնտեսական վիճակում գտնվող Հայաստանում մարդուն նման վիճակի մեջ դնելը ճիշտ չէ, և մյուս կողմից, որ դրանով զբաղվելու են գյուղապետարանները, համայնքապետարանները, այո, ես էլ չեմ բացառում, որ «հողահավաք» լինի ( երբ հողերը հայտնվեն մեկ-երկու տեղական հողային ֆեոդալների ձեռքում՝ մեկ մարդու կողմից ուղղորդված գնումների դեպքում) և մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե որպեսզի հողին շուկան կայանա, ինչ որոշակի գներ են լինելու: Քանի որ չեմ բացառում, որ այդ հողերը՝ կադաստրային արժեքով, կոպեկներով վաճառվեն և հայտնվեն ինչ-որ մեկի ձեռքում»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Նրա ամփոփմամբ՝ առաջանալիք տարբեր վտանգների առկայության դեպքում գլխավոր խնդիրը, որը դրված է նախագծի հիմքում, այն է, որ այդ հողերը պետք է մշակվեն, չի լուծվում:

Ըստ փաստաբանի՝ սրա համար պետք են ինչ-ինչ պետական երաշխիքներ և օպտիմալ գին, որը ամեն տարի պետք է որոշվի Կառավարության կողմից:

Նշենք, որ  այս օրենսդրական նախաձեռնությունը արված է  արդեն տարիներ շարունակ Վրաստանում գործող  վրացական մոդելով: Նշենք, որ Վրաստանում երկրի քաղաքացիություն չունեցող անձը չի կարող որպես սեփականություն ունենալ հող:

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ