ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության ծառայությունները միասին են պայքարում նոր կիբեռհարձակման դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրամիության և ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության ծառայությունները համագործակցում են նոր գլոբալ կիբեռհարձակման դեմ պայքարելու նպատակով:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը`դաշինքի պաշտպանության նախարարների առաջին աշխատանքային նիստի ավարտին:
«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կիբեռսպառնալիքների ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման հատուկ ծառայություններ են ստեղծել, մենք իրական ժամանակում տեղեկությունների փոխանակում են կատարում: Մենք այսպես ենք գործել մայիսին և այժմ», - ասել է Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով` այս աշխատանքը կշարունակվի և կուժեղացվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ գործունեության շրջանակներում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



